Ի՞նչ պիտի սովորեն Հայաստանի հավաքականի նորեկները Հենրիխ Մխիթարյանից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր համալրումներ ունեցավ։ Հավաքականի մարզաշապիկը կկրեն ֆուտբոլիստներ, ովքեր օտարերկրյա առաջնություններում կարողանում են ցույց տալ իրենց ազդեցիկ ֆուտբոլը։ Այդ ֆուտբոլիստները հավաքականի ապագան են։ Այդ ֆուտբոլիստները ծնվել են շատ ճիշտ ժամանակում ու հավաքականում հայտնվել են ամենալավ պահին, քանի որ այնտեղ է բազմափորձ Հենրիխը։
Որքան էլ քննադատները նշեն, որ Մխիթարյանն իր լավագույն որակները ցույց չի տալիս հավաքականում, այնուամենայնիվ, նա հավաքականի խաղը կարգավորող մարդն է։ Նա այն ֆուտբոլիստն է, ով կարողացել է պայքարել ու դուրս գալ Ժոզե Մոուրինյոյի ծուղակից, նա այն ֆուտբոլիստն է, ով խաղացել, պայքարել է այս ժամանակաշրջանի ամենաուժեղ աստղերի դեմ (Ռոնալդու, Բուֆֆոն և այլն)։
Մխիթարյանն ամենակարևոր օղակն է մեր հավաքականում։ Նրա շուրջ է կառուցվում թիմը, խաղացողները դժվարին պահերին նրանից են հարցնում խորհուրդներ։ Ու քննադատությունների հետ մեկտեղ հանուն արդարության պետք է նշել, որ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ տիտղոսի համար դուրս է պայքարից։ Նրա հետ մրցակցելն այս պահին, իրոք, անհնար է։
Բայց փոխարենը հավաքական են գալիս նոր տղաներ, ովքեր կարող են քրտնաջան աշխատանքի, հավատի շնորհիվ դառնալ նոր Հենրիխներ։
Մնում է հավատալ, սպասել, ու տեսնել, թե ապագայում ինչպիսի կազմ կունենա մեր հավաքականը։ Բայց մի բան հստակ երևում է։ Հայ ֆուտբոլիստներն իրենց խաղամակարդակով ավելի վերև են ցատկել, ավելի լավ են մարզվում, աշխատում ու խաղում հիմա, քան 10-15 տարի առաջ։
Իսկ Հենրիխն այս ժամանակաշրջանում կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները, դառնալ ավելի պրոֆեսիոնալ, հոգեբանական խնդիրների առաջ ծնկի չգալ ու երազանքներն ու նպատակներն իրագործելով շարժվել առաջ։