Պուտին-Թրամփ երկխոսությունը «հույսի շող» է. Գորբաչով
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ողջունել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի ևԴոնալդ Թրամփի զրույցը:
Նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ այդ գործը չի սահմանափակվի միայն հռետորաբանությամբ:
Գորբաչովի գնահամամաբ՝ այս զրույցը կարող է «հույսի շող» լինել:
«Նրանք մի ամբողջ ժամ խոսել են և դա ադեն կարևոր է: Հուսով եմ՝ գործը չի սահմանափակվի միայն հռետորաբանությամբ: Մենք կորցրեցինք 2017-ը, երկխոսություն չկար: Հիմա մենք պետք է ետ բերենք կորցածը: Գուցե, դա հույսի շող է: Ես կոչ եմ անում բոլորին աջակցել», ասել է Գորբաչովը և հավելել, որ կարևորն այն է, որ բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստություն է սկսվում:
«երկխոսությունը լիարժեք ձևաչափով է, այլ ոչ թե «շրջանակներում»: Սա առաջին: Եվ երկրոդ՝ ուշադրության կենտրոնում նորից սպառազինությունների մրցավազքի կանխարգելումն է եւ ռազմավարական կայունությունը», — ասել է Գորբաչովը: