Մեկ ամբողջ կյանքն ու վերջին ակնթարթները խաղադաշտում․ ֆուտբոլի պատմության ամենաողբերգական 10 մահերը (տեսանյութ)
Շաբաթներ առաջ ամբողջ ֆուտբոլային աշխարհը սգում էր Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիդե Աստորի մահը։ Ֆուտբոլիստին մահացած գտան մարտի 4-ին հյուրանոցում։ Դեռևս վերջնական հայտարարություն չի եղել, թե որն էր ֆուտբոլիստի մահվան պատճառը, սակայն թիմի բժիշկները հայտարարեցին, որ մահվան պատճառ եղել է սրտի կանգը։
Չնայած նրան, որ ֆուտբոլն աշխարհի թիվ 1 ու ամենադիտարժան սպորտաձևն է, սակայն այն ունի նաև իր տխուր ու սև կողմերը։
Թերթելով ֆուտբոլի պատմության էջերը՝ կարելի է հանդիպել շատ տխուր դեպքերի։ Ֆուտբոլային խաղերի ժամանակ եղել են երկրպագուների բախումներ, որոնց ժամանակ մահացել են մարդիկ։ Եղել են դեպքեր, երբ հանդիպման ժամանակ մարզադաշտում գնդակահարել են ոստիկանի։ Նմանատիպ ողբերգական դեպքերը շատ են։
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է տեսանյութ 10 ֆուտբոլիստի մասին, ովքեր մահացան հենց խաղադաշտում։