Ֆուտբոլի դպրոցների կառուցման համար 3 միլիոն եվրո կհատկացվի
«Մեզ համար Ազգերի լիգայի խաղարկությունը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ամենամեծ հնարավորությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ առաջիկա ընկերական հանդիպումները կազմակերպել են այդ մրցաշարում հաջող խաղալու համար:
«Չպետք է բաց թողնենք հնարավորությունը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու»,- ասաց Ռուբեն Հայրապետյանն ու ավելացրեց, որ պետք է զերծ մնալ վնասվածքներից, որովհետև դրանք մեծ վնաս են հասցնում ֆուտբոլին։
Անդրադառնալով ողջ հանրապետությունում ֆուտբոլի դպրոցների կառուցմանը՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ իր նպատակն է նպաստել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։
«Տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել այնպիսի ֆինանսական հոսքեր, որի շնորհիվ կարողանում ենք տարեկան 1,2 ֆուտբոլի դպրոց կառուցել»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ այս տարվա բյուջեով նախատեսված է 3 միլիոն եվրո հատկացնել ֆուտբոլի դպրոցների կառուցմանը։