Նոր հումանիտար միջանցքով Արևելյան Գուտայից դուրս են եկել 1000 մարդ
Սիրիայի Արևելյան Գուտայի Մուխայամ ալ-Վաֆեդին բնակավայրից հումանիտար միջանցքով 1000 խաղաղ բնակիչ է դուրս եկել։ Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն։
Ռուսական կողմը կազմակերպել է տաք սնունդ, պարենային փաթեթներ և անհատական սննդի տոպրակներ, շշալցված ջուր, ինչպես նաև քնելու պարագաներ՝ ինչպես անցակետերում, այնպես էլ փախստականների ճամբարում։
Արևելյան Գուտայում հումանիտար դադարների ժամանակ ավելի քան 80 000 մարդ է դուրս եկել։ Նման բան չի եղել ո՛չ Մոսուլում, ո՛չ Ռաքքայում։ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ուժերը փաստացի սրբել են այդ քաղաքները երկրի երեսից, իսկ այնտեղ մնացած մարդիկ ապրում են հումանիտար ծայրահեղ ծանր պայմաններում։