«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը Գագիկ Սուրենյանն է
Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ մարտի 23-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուընկալվի ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Բանախոսը կներկայացնի վերջին 3 ամիսներին հանրապետությունում դիտված անոմալ տաք եղանակի հետևանքները, ապրիլ ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը, ինչպես նաև` կապված առաջիկա օրերին Հայաստանում սպասվող տաք օդի ալիքի հետ, սպասվող վտանգավոր ուժգնության քամիների առավել խոցելի շրջանները:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: