Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում. ասուլիսի հրավեր
Տուբերկուլոզի համաշխարհային օրվան ընդառաջ` մարտի 23-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբը կհյուրընկալի ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայանին և «Հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլբայազյանին:
Թեման` Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումն ու հետագա վերահսկումը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: