Ամերիկացի աստղային դերասանուհին պատրաստվում է իր թեկնածությունը դնել Նյու Յորքի նահանգապետի ընտրություններին
Ամերիկյան հեռուստասերիալների աստղ Սինտիա Նիքսոնը հայտարարել է, որ իր թեկնածությունն է ներկայացնելու Նյու Յորքի նահանգապետի ընտրություններին: Լուրերը, որ դերասանուհին վաղուց էր ցանկանում պայքարել ներկայիս նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հետ, վաղուց էր շրջանառվում: Նա իր առաջադրման մասին հայտնել է իր Twitter- յան էջի միջոցով:
51-ամյա դերասանուհին նախկինում որևէ պաշտոն չի զբաղեցրել, հայտնում է BBC-ն: 1998-2004 թվականները Սինտիա Նիքսոնը խաղացել է նպատակասլաց փաստաբանի դեր «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում, որի համար ստացել է «Էմմի» մրցանակ: Իսկ «էմմի» մրցանակը նրան էր հանձնել նույն ինքը՝ Դոնալդ Թրամփը, ով այդ ժամանակ նույնպես հեռուստաաստղ էր:
Վերջին շրջանում Նիքսոնը հաճախ է քննադատում Թրամփին: Նիքսոնը լեսբուհի է և իր կնոջ՝ Քրիստիան Մարինոնի հետ հաճախ են մասնակցել Թրամփի դեմ տեղի ունեցած ցույցերին: Նա տեսահոլովակով դիմել է իր ընտրողներին և ասել, որ ինքը շատ է սիրում Նյու Յորքը և չի պատկերացնում, որ կարող է այլ տեղ ապրել, սակայն եկել է փոփոխությունների ժամանակը, ասել է դերասանուհին: