Ռաուլը կգլխավոր Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմը
Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կգլխավորի «Ռեալի» երիտասարդական թիմը։ Այս մասին հաղորդում է Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։ 40-ամյա Ռաուլը մոտ ժամանակներս կստանա համապատասխան արտոնագիրն ու փաստաթղթերը՝ պաշտոնը զբաղեցնելու համար։
Հավելենք նաև, որ ամիսներ առաջ իսպանական պարբերականները ակտիվորեն շրջանառում էին Մադրիդյան թիմի նախկին լեգենդար ֆուտբոլիստերի անունները, ովքեր ամենայն հավանականությամբ կգլխավորեին «Ռեալը»։
Տրամաբանական էր, որ այդ շրջանում մամուլում այդպիսի լուրեր տարածվելու էին, քանի որ Զինեդին Զիդանի մոտ եղավ անհաջողության շրջան, որն էլ հանգեցրեց նմանատիպ լուրերի տարածմանը։ Բայց փաստացի «Ռեալն» այդ անհաջողության շրջանն ավարտեց ու հիմա հանդես է գալիս փայլուն։
Մնում է, որ Ռաուլը կարողանա իր մարզչական կարիերան լավ սկսել «Ռեալի» երիտասարդական թիմում, որտեղից էլ կբացվեն նոր ճանապարհներն ու մարտահրավերները։