Արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ արևային կայանների կառուցման համար
ՀԷՑ-ի կողմից վերականգնվող էներգետիկայի ընկերություններին չի վճարվել. ինչո՞ւ: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանին։
Նշենք, որ հարցադրումը վերաբերում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների վերջին 10 տարվա գործունեությանը:
Հարցին ճիշտ պատասխանելու համար նախարարը հստակեցրեց, թե՝ խոսքը վերականգնվո՞ղ, թե՞ այլընտրանքային էներգետիկայի մասին է:
«Այսօր արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ արևային կայանների կառուցման համար, դրանցից 3-ն այսօր կառուցված են»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ արևային էներգետիկայի թիվ մեկ խնդիրը կուտակիչների խնդիրն է: