Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ
«Խոստանում եմ լինել թե՛ ՍԴ լավ նախագահ, թե՛ լավ ՍԴ նախագահ»,-ՍԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ իր շնորհակալական խոսքում ասաց Հրայր Թովմասյանը։
Հիշելով Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը՝ նա ասաց. «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր՝ մարտի 21-ին, քվեարկության արդյունքում 64 կողմ և 27 դեմ ձայներով ՍԴ նախագահ ընտրվեց Հրայր Թովմասյանը: