Ահաբեկչություն Քաբուլում․ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Նովրուզ տոնող մարդկանց մեջ
Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Քաբուլի պետական համալսարանից ոչ հեռու Նովրուզ տոնող մարդկանց մեջ։ Այդ մասին հաղորդում է Interfax.ru-ն։
Ահաբեկչության արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Պայթյունի տեղանքը շրջափակված է ուժային կառույցների կողմից։ Շտապօգնության մեքենաներն ահաբեկչության տարածքից դուրս են հանում վիրավորներին։
Ականատեսները վկայում են, որ կան տասնյակ վիրավորներ և զոհեր։
Նովրուզն իրանցիների և թյուրքական ժողովուրդների մոտ նշվում է Նոր տարի՝ ըստ արևելյան օրացույցի։ Արմատական մուսուլմանների կարծիքով՝ այս տոնը հակադրվում է իսլամի կանոններին։