ԱԺ-ն ՍԴ նախագահ է ընտրում
Այսօր խորհրդարանը ՍԴ նախագահ է ընտրում։ ՍԴ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ։
Այն մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի 11:30-ին, որից հետո հաշվիչ հանձնախումբը կամփոփի քվեարկության արդյունքները: