Մխիթարյան VS Սանչես․ Թեման շարունակում է մնալ ակտուալ
Այն, որ Մխիթարյանն ավելի լավն է հիմա «Արսենալում», քան Սանչեսը «Մանչեսթերում», դրա մասին գիտեն ու խոսում են բոլորը։ Այդ թեմային անդրադարձել է նաև «Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիքը։ Քննարկման ժամանակ խոսել են Մխիթարյանի ու Սանչեսի մասին։
Քննարկումներից պարզ է դառնում, որ Մխիթարյանի տեղն անփոխարինելի է։
Պորտուգալացի մասնագետը որքան էլ դժգոհ լիներ Մխիթարյանից, այնուամենայնիվ, նա ավելի լավն էր խաղադաշտում, քան Սանչեսը։ Անգամ գոլեր չխփելով՝ Հենոն կարողանում էր օգնել պաշտպաններին ու հենակետային գոտու ֆուտբոլիստներին։
Սանչեսը դեռ ոչնչով աչքի չի ընկել։ Չնայած այս հարցում մեկ բան պետք է հաշվի առնել։ Այն, որ Սանչեսին մարզում է պարոն Ժոզեն, այլ ոչ թե Արսեն Վենգերը։ Իրականությունն այն է, որ ամիսներ առաջ, երբ ֆուտբոլիստները փոխված էին տեղերով, այս նույն իրավիճակում Մխիթարյանն էր։
Ապագան ցույց կտա միայն, թե այս փոխանակումից ով շահեց։