Հերթական հրաձգությունն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում․ այս անգամ՝ Մերիլենդ նահանգի դպրոցում
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի «Մեծ Միլս» դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն։ Այդ մասին ինչպես հաղորդում է NTV.ru-ն, հայտնել է NBC հեռուստաընկերությունը։
Նահանգի ոստիկանապետը թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկություն տարածել է կրակոցների մասին, սակայն չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել կրակոցները։
Ոստիկանապետն նշել է նաև, որ դպրոցականների ծնողները պետք է հետևեն իրենց երեխաներին ու պահպանեն անվտանգությունը։ Այս պահին դպրոցի տարածքում կատարվում է վերահսկողություն։ Տեղի ոստիկանական ուժերն ամբողջովին հսկում են տարածքը։ Նշենք նաև, որ տուժածների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հավելենք նաև, որ այս տարվա փետրվար ամսին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցավ հրաձգություն, ինչի արդյունքում զոհվեց 17 աշակերտ և եղան վիրավորներ։