Կա՞ երաշխիք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները «արագի մեջ» փոխհատուցում կստանան
Ի՞նչ նկատի ուներ Գևորգ Կոստանյանը, երբ ասում էր, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են փոխհատուցում ստանալ։ Ո՞րն է երաշխիքը, որ այդ փոխհատուցումը կստացվի: Այս մասին այսօր ԱԺ քառօրյա նիստի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկման էր դրված «Ելք» խմբակցության կողմից ներկայացված՝ 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:
«Մարտի 1-ի զոհերի հարազատների վնասի փոխհատուցման գործընթացի հանգուցալուծումը դատական պաշտպանության իրավունքն է»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ հավելելով, որ քաղաքացիական օրենսդրությունն այդպիսի կանոններ և նորմեր սահմանում է։
«Տուժողի իրավահաջորդները կարող են իրացնել փոխհատուցում ստանալու իրենց իրավունքը»,- ասաց Մախմուդյանը։