Թասիկի դպրոցը ոչ միայն Սյունիքի մարզի, այլ նաև ԿԳՆ-ի խայտառակությունն է (ֆոտո)
Սյունիքի մարզի Թասիկ համայնքը գտնվում է Կապանից 117 կմ, իսկ Սիսիանից` 13 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 286 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 114 է: Համայնքն ունի վարելահողեր` 383 հա, խոտհարք` 184 հա, արոտ` 2842 հա, այլ հողատեսք` 453 հա, տնամերձեր՝ 60 հա, անտառային հողեր՝ 58 հա, ջրային հողեր՝ 29 հա, հատուկ պահպանվող տարածքներ՝ 37 հա:
Թասիկ համայնքում իրականացվում է հիմնական կրթություն։ Դպրոցը ստեղծվել է 1934թ, իսկ լուսանկարներում պատկերված շենք տեղափոխվել է 1990թ-ին, այն երկհարկանի է, դպրոցը հարմարեցված է, ջեռուցումը՝ տեղային, այսինքն` վառում են փայտ։
ՀԳ․ Այս դպրոցում են կրթություն ստանում Թասիկ համայնքի երեխաները, գյուղը սահմանամերձ է, ճանապարհները` գրունտային։ Կարճ ասած՝ երկրի կողմից անտեսված համայնք է, իսկ կրթությունն այդքան կարևորող համապատասխան կառույցները կարող են «հիանալ» Թասիկի դպրոցի «հարմարություններով» և կրթական համակարգին հարիր «միջավայրով»։
Մինչև այժմ համայնքի դպրոցը փայտ է վառում, իսկ պատուհանները կա'մ դատարկ են, կա'մ թաղանթապատ։