Նոր մանրամասներ Նեյմարի մասին․ բրազիլացին նշել է, թե որ դեպքում միայն կմնա «ՊՍԺ»-ում
Նեյմարը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։ Վերջին օրերին տարբեր լուրեր կարելի է կարդալ Նեյմարի մասին։ Նախ նա «տեղափոխվում» է Մադրիդի «Ռեալ» ու այս մասին սկսեցին խոսել նաև մադրիդյան թիմի ֆուտբոլիստները։ Հետո նա «վերադարձավ» «Բարսելոնա», որի մասին խոսեցին կատալոնացիների երկրպագուները։
Իսկ արդեն այսօր ֆուտբոլային աշխարհում նոր ու այլ լուրեր են շրջանառվում։
Իսպանական սպորտային պարբերականները գրում են, որ Նեյմարը «ՊՍԺ»-ի ղեկավարությանը նշել է, որ միայն մի դեպքում կմնա փարիզյան ակումբում, եթե եռապատկվի նրա աշխատավարձը։ Փաստացի բրազիլացին դառնում է ավելի «վատը», քան Չինաստանում կարիերա շարունակող ֆուտբոլիստները։
Հավելենք, որ ամիսներ առաջ սպորտային մամուլը հրապարակեց ոչ պաշտոնական լուրեր այն մասին, թե որքան է կազմում Նեյմարի աշխատավարձը «ՊՍԺ»-ում։ Հիշեցնենք, որ այդ լուրերում նշվում էր, որ բրազիլացին փարիզյան ակումբում մեկ օրվա համար ստանում է 100 հազար եվրո։