«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը Ռուբեն Բաբայանն է
Մարտի 21-ը Տիկնիկային թատրոնի միջազգային օրն է:
Մեր մշակույթում տիկնիկային թատրոնի տեղի ու դերի, Երևանի տիկնիկային թատրոնի ներկա ու ապագա ծրագրերի մասին մարտի 21-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսի Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: