Ձերբակալվել է Նիկոլա Սարկոզին, նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ
15 ժամյա հարցաքննությունից հետո, ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Նա Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012թթ։ Նրան մեղադրում են կոռուպցիայի, ազդեցության չարաշահման և հետաքննության գաղտնիքի խախտման համար։
Նրան մեղադրում են, որ նա բարձրաստիճան դատավորին խոստացել է նոր պաշտոն Մոնակոյում իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործի հետաքննության տեղեկատվության դիմաց։
Դատախազությունը սկսել է այս հետաքննությունը, երբ ֆրանսիացի գործարար Զաիդ Թաքիեդդին 2012-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ իր մոտ փաստաթղթեր կան, որոնք վկայում են Լիբիայի իշխանությունների կողմից Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ։ Ըստ տվյալների՝ Սարկոզիի նախընտրական շտաբ էր փոխանցվել 50 մլն եվրո։ Սարկոզին ժխտում է օրենքի որևէ խախտում իր կողմից։
Նշվում է, որ Սարկոզին մտադիր է երկրի նախագահի պաշտոնի համար կրկին դնել իր թեկնածությունը, իսկ քրեական հետաքննությունը կարող է խանգարել նրան վերադառնալ իշխանության։