Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետ
Հասարակություն

Հայրենիքն ու բանակը՝ ուրիշի ուսերին

Հայկական բանակի համալրվել-չհամալրվելու հետ կապված հարցերն անընդհատ են քննարկվում: Հաճախ են պատմում, որ 18 տարեկանը լրացած անձը բնակվում է Հայաստանում, սակայն պետությունն իրավունք չունի նրան զորակոչելու․ նա ՀՀ քաղաքացի չէ։ Վերջին տարիներին է ձևավորվել նման մոտեցում. մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց որդին ծառայի ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, հարուստ ու աղքատ չեն ճանաչում: Նրանք կա՛մ երեխաների հետ փախչում են Ֆրանսիա, կա՛մ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից՝ ընդունում են հիմնականում ՌԴ քաղաքացիություն կամ էլ արտագաղթի այլ տարբերակներ են մտածում։ 

NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ վերջերս մի ընտանիք՝ իր 17-ամյա տղայի հետ, Ռուսաստանի միջոցով որպես փախստական հայտնվել է Ֆրանսիայի ճամբարներում, քանի որ տղային 2019-ին պետք է բանակ զորակոչեին․ նման օրինակները շատ են, և կրկնում ենք, նման խնդրում ունևոր և չունևոր նույն հարթության վրա են։ Եթե ունևորները տղաներին այլ երկրի քաղաքացիություն են տալիս՝ փողի միջոցով, ապա փողի հնարավորությունից զրկվածները պարզապես գլխապատառ փախչում են երկրից։

Նման հնարավորություն ունեն, իհարկե, մեծահարուստները և օգտվում են դրանից, երեխաները գրանցված են Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլ երկրներում՝ միայն նրա համար, որ բանակ չզորակոչվեն։

Իհարկե, հիմնականում շրջանառվում է մեծահարուստների խնդիրը, որը կա, սակայն չպետք է մոռանալ, որ տղա երեխաներին երկրից հանելը կամ այլ երկրի գրանցում պոկելը բնորոշ է ոչ միայն ունևորներին, նաև՝ ովքեր նման հնարավորություն ունեն, իսկ նման մարդիկ քիչ չեն։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում վերջերս 10-ամյա տղային ՌԴ քաղաքացիություն «շնորհած» տատիկը նշում էր, որ չի ցանկանում, որ թոռը ծառայի Հայաստանում, քանի որ ոչ միայն վտանգավոր է, նաև «թող ով ծառայում է, ծառայի, իմ թոռը, մեկ ա, չի ծառայելու», իսկ ի պատասխան, որ որևէ երկրի բանակում միջադեպերից խուսափելն անհնար է, տատիկը վստահ էր, որ Ռուսաստանի Դաշնության բանակում նման վտանգավոր միջադեպեր չեն գրանցվում։

Նշենք, որ այս երկու դեպքերում ընտանիքները միջինից ցածր եկամուտներ ունեն, ինչը նշանակում է, որ ոչ միայն փողի շնորհիվ է հնարավոր փախչել երկրից, այլ մտածելակերպի, որն, իհարկե, չի կարող մտահոգիչ չլինել հենց հանրության բարոյահոգեբանության տեսանկյունից։

Միշտ էլ երկիրը պահել է ժողովուրդը, եթե ունևորների մոտ հարստությունը չի թողնում, որ երկրի խնդիրները ճշգրիտ ընկալվեն, ապա երկրի տեղը ժողովուրդն է, որը ամեն գնով պաշտպանում է երկիրը․ իշխանությունները գալիս-գնում են, իսկ երկիրն ու ժողովուրդը մնում են։ Եթե իշխանությունը փախչի, այլ իշխանություն կգա, եթե ժողովուրդը փախչի, ապա նրանց փոխարեն ոչ ոք չի գա։