Գարեթ Բեյլ, Վիլիան, ... Պարոն Ժոզեն իր թիմի կազմում ցանկանում է նոր ֆուտբոլիստներ
Չեմպիոնների լիգայի խաղարկության փուլում Սևիլիայից կրած պարտությունից հետ Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Սակայն թիմի հետ մեկտեղ բոլորի ուշադրության կենտրոնում պարոն Ժոզեն է։ Պորտուգալացին ցանկանում է, որ իր թիմի կազմում տեղի ունենան փոփոխություններ ու նոր տրանսվերներ։
Այդ մասին օրեր առաջ ակնարկեց թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ընդգծեց, որ ամռանը մեծ համալրումներ են սպասվում։ Պորտուգալացի մարզիչը ցանկանում է թիմի կազմում տեսնել Գարեթ Բեյլին ու Վիլիանին։ Խոսվում է նաև, որ ամռանը Մանչեսթերի սեփականատերերը կթիրախավորեն նաև Անտուան Գրիզմանին ու Նեյմարին։
Հավելենք նաև, որ պարոն Ժոզեն ֆուտբոլի պատմության այն մարզիչներից է, ով իր աշխատանքային տարիներին ամենաշատ գումարներն է ծախսել տրանսվերների վրա։Իսկ տարիներ առաջ Լեսթերը ցույց տվեց, որ լավ ֆուտբոլի համար պետք չէ ո՛չ աստղային թիմ, ո՛չ էլ տրանսվերային բում։