Ի՞նչ կապ ունի Սովետական Միությունը անգլիացի հայր ու աղջկա թունավորման հետ
Երկուշաբթի Մեծ Բրիտանիա է ժամանել միջազգային փորձագետներից կազմված խումբը, որը պետք է հետազոտի նյարդային համակարգը կաթվածահար անող նյութը, որով ավելի վաղ թունավորվել էին գաղտնի ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա աղջիկը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Անգլիայի Պորտ-Դաունում գտնվող փորձագետների խումբը հայտնում է, որ նյութը, որը օգտագործվել է Սկրիպալին և նրա աղջկան՝ Յուլիային թունավորելու համար, առաջին անգամ ստեղծվել է Սովետական Միությունում: Արդեն չորրորդ անգամ ընտրված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընտրությունների արդյունքների նախնական ամփոփումից հետո իր ելույթում նշել է, որ Ռուսաստանը վերացրել է երկրում գտնվող քիմիական զենքի բոլոր պաշարները, և Սկրիպալի թունավորման գործում Ռուսաստանին մեղադրելը հիմարություն է:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն այսօր մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության աջակցությունն այս հարցով հաստատելու համար:Նիդեռլանդներից մի խումբ անկախ քիմիկներ ևս կներգրավվեն այս փորձաքննությանը, իսկ վերջնական արդյունքների համար նրանցից կպահանջվի մոտ երկու շաբաթ: