Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան Գեղամյան
Վազող տողեր

Էներգախնայողությունից մինչև ընձառյուծի պահպանություն․ ռազմավարություն Արտավանի համար

Էներգախնայողություն և բնապահպանություն

Բնության ռեսուրսներն անսպառ չեն, էներգակիրները՝ ևս, մարդկության առաջընթացը վերադարձ է մարդկության սկզբին։ 20-րդ դարի առաջընթացը 21-րդ դարում ապացուցեց, որ ռեսուրսները պետք է ոչ միայն օգտագործել, նաև խնայել, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, որը ստացվում է ՀԷԿ-երից, ատոմակայանից, ՋԷԿ-երից և ավելի անվտանգ հողմային, քամու և այլ միջոցներից ստացվող էներգիան։

Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկը 8.3%-ով: Մնացած 91,7 %-ը ներկրված էներգառեսուրսներ են:

Նշենք, որ Հայաստանի էներգետիկ բալանսի 40 տոկոսն ապահովում է ԱԷԿ-ը, 40 տոկոսը՝ գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները, մնացած 20 տոկոսը՝ ՀԷԿ-երը: Թափ է հավաքում արևային էներգիան, ինչպես նաև քամու, գեոթերմալ էներգիա ստանալու հեռանկարները։

Ջեռուցումից հետո, հատկապես քաղաքներում, լուսավորությունը բացի սպառող էլէներգիայից, ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է։

Աշխարհը ջերմոցային գազերի կրճատումն ապահովելու համար նաև էներգախնայող՝ Լեդ կամ լուսադիոդային լամպերի միջոցով փորձում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։

Ի դեպ, Լեդ լամպերը 8 անգամ ավելի արդյունավետ են և դիմացկուն, ավելի երկար են ծառայում և սպառում են 80 տոկոսով ավելի քիչ էլէներգիա, քան սովորական շիկացման լամպերը: Բացի այդ, տնտեսող են և կրճատում են ջերմոցային գազերի արտանետումները շուրջ 8 անգամ։

Լուսավորություն և էկոտուրիզմ

Հայաստանի բնակավայրերում, քաղաքներում իրականացվում են էներգախնայող լամպերի տեղադրում. նման նախաձեռնություն իրականացվել է Վայոց Ձորի մարզի Արտավան բնակավայրում՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի՝ ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունն էկոտուրիզմի զարգացման միջոց» ծրագրի և WWF-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

Բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանության գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը նշում է, որ Արտավան համայնքը գտնվում է անտառին հարակից հատվածում, իսկ անտառում խոշոր կաթնասուններ կան, և լուսավորությունը կկանխի կենդանիներին մոտենալ համայնքին։

«Մութ փողոցները նաև վտանգավոր են»,- ասում է նա և հավելում, որ իրականացվում է նաև ընձառյուծի պահպանման ծրագիր ոչ միայն Վայոց Ձորի Արտավան համայնքում, նաև Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր, Տաթև, Կարճևան համայնքներում։

Նա նաև հաղորդեց, որ Արտավանի հարակից անտառները հարուստ են կենսաբազմազանությամբ՝ հանդիպում է վայրի խոզ, բեզորյան այծ, լուսան, իսկ ընձառյուծի պահպանության ծրագիրը կօգնի, որ ընձառյուծը վերադառնա իր նախկին ապրելավայրը՝ Արտավանի անտառները, անտառներում ֆոտոթակարդներ են տեղադրված կենդանիների շարժը հսկելու համար, համայնքում կա նաև ընձառյուծի խնամակալ։

Նա նաև նշեց, որ համայնքների զարգացման վրա է հիմնված նաև բնապահպանությունը, ինչքան բարձր է մարդկանց կենսամակարդակը, այնքան դրական է նրանց վերաբերմունքն անտառի, բնության հանդեպ, իսկ փողոցների լուսավորությունը կօգնի և մարդկանց՝ կլուսավորի մութ փողոցները, և՛ կենդանիներին, ովքեր կզգուշանան մոտենալ լուսավոր համայնքին։

«Երիտասարդ կենսաբաններ ասոցիացիայի» նախագահ Սարգիս Աղայանը նշում է, որ փողոցների լուսավորությունը նաև էկոտուրիզմին է նպաստելու․ հյուրատներ են վերազինվելու, դպրոցում ստեղծվելու է բնապահպանական անկյուն, տնկվել է շուրջ 100 ընկուզենի։

Նա նաև նշում է, որ Արտավան համայնքի տարածքում կան բազմաթիվ չբացահայտված հուշարձաններ, որոնք բացահայտելու են, տեղադրվելու են համապատասխան վահանակներ, երթուղիների վերաբերյալ տեղեկություններ են նախատեսված, քայլարշավներ և այլն։

Հիշեցնենք, որ Արտավանն այն համայնքն է, որ 2017թ-ին պայքարում էր հարակից անտառներում բռնկված հրդեհի դեմ, այրվեց 670 հա և այս օրերին լուսավորության անցկացումը բնապահպանական, էկոկրթական, էներգախնայողական նշանակություն ունի, իսկ համայնքում անտառատնկումը և լուսավորությունը համայնքի զարգացման և պահպանման համար անփոխարինելի են․ համայնքը նաև գտնվում է սահմանային գոտում, իսկ լուսավորությունը և անտառը ցանկացած սահմանամերձ համայնքի համար ռազմավարական են: