4 միլիոն բնակչություն ունենալն անգամ երազանք չէ, ուտոպիա է. ժողովրդագիր (տեսանյութ)
«Արտագաղթի պատճառներն ու դրան նպաստող գործոնները» թեմայի շրջանակներում «Անդրադարձ» մամուլի ակումբը հյուրընկալել էր մշտադիտարկումն իրականացրած աշխատանքային խմբի ղեկավար, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանին:
Բանախոսը ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները, Հայաստանի միգրացիոն իրավիճակի հիմնական բնութագրիչներն ու հատկանիշները:
Խոսելով Հայաստանի ներկայիս միգրացիոն իրավիճակի որակական և քանակական հատկանիշների ու դրանց փոփոխությունների մասին՝ Ռուբեն Եգանյանը նշեց․ «Երևույթը ձևավորված է 3 հիմնական հոսքերից՝ աշխատանքային, ընտանեկան և մշտական բնակության միտված հոսքը։ Աշխատանքայինն, օրինակ, բաղկացած է իրենից զգալի տարբերություն ունեցող 2 մասնաբաժնից։ Առաջինը սեզոնային, բայց կարճաժամկետ աշխատանքային հոսքն է, երկրորդը՝ կարճաժամկետ, բայց ոչ սեզոնայինն է»։