Shnorhavor Smbsssss ara hors arev hpartanum em qeznov. ո՞ւմ է Լևոն Մկրտչյանը վստահել դպրոցներում վերջին զանգերի կազմակերպումը (ֆոտո)
Shnorhavor Smbsssss ara hors arev hpartanum em qeznov axper sax astcov hajoxvi u depi qo uzac gunavor apagayin hasnes cavt tanem․ սա այն բազմաթիվ մեկնաբանություններից մեկն է, որն արվել է նախաձեռնության մամուլի հաղորդագրություններից մեկի տակ: Բանն այն է, որ նախարարությունը վերջերս տեղեկացրել է, որ այսուհետ բուհերում և դպրոցներում միջոցառումների կազմակերպումը իրականացնելու է մեկ կազմակերպություն, և այդ գործը վստահվել է «Չումբո նախաձեռնող խմբին»՝ Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ:
Երբ նայում ենք Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, առաջին բանը, որ զարնում է մեր աչքին, նրա լուսանկարն է, որտեղ վերջինս վիսկի է վայելում, իսկ մի կողմում էլ վառված ծխախոտն է։ Հաջորդ նկարում պատկերն ավելի ահավոր է՝ Սմբատ Հակոբյանն է և գարեջրի՝ շուրջ 15 դատարկ շիշ:
Սա այն մակարդակն է, որը տարածվելու է դպրոցներում, և այս կոնտեքստում էլ կազմակերպվելու են, օրինակ, առաջին դասարանցիների՝ այբբենարանի ավարտելու առթիվ կազմակերպված տոնական հանդեսները:
Ընկեր դաշնակը, փաստորեն, բավականին արագ տեմպերով փոխում է դպրոցներում և բուհերում առկա մթնոլորտը․ այնտեղ այս էական փոփոխությամբ իսկապես նոր խոսք է ասվում։ Դեռևս ոչ մի նախարարի մտքով չէր անցնել հայտնաբերել և վստահել «Չումբո» կասկածելի նախաձեռնությանը, որի կազմակերպած «հայանպաստ ծրագրերին նա պատրաստակամություն է հայտնել հովանավորելու և աջակցելու նախաձեռնությունների իրականացմանը»:
Այս զավեշտալի և ցավալի նախաձեռնությունը պետք է հանդիպի դիմակայության, և թող աշակերտներն իրենք որոշեն, թե ինչպես անցկացնեն իրենց Վերջին զանգը: