Մրցում են Հայաստանի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմերը
Շուտով Հայաստան կժամանի Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմը՝ ՀՀ ԱԻ նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի հետ ընկերական խաղ անցկացնելու նպատակով:
Խաղը կկայանա մարտի 21-ին ժամը 11:00-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում։
Մուտքն ազատ է:
Եռօրյա այցի ընթացքում մարզումներից ու ընկերական խաղից բացի՝ վրացի մարզիկները, ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ, հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի պատմամշակութային վայրեր: