Ինչ կապ ունի գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանն Աբովյան ՔԿՀ-ի նոր պետի նշանակման հետ
Համացանցային հայկական տիրույթը ցնցած վերջին դեպքը թերևս Աբովյան ՔԿՀ-ում մարտի 8-յան ռեպորտաժն էր, որտեղ Հ1-ի լրագրող Արուսիկ Տիգրանյանը հումորային հարցազրույց էր արել պատիժը կրող կանանց հետ։
Այս դեպքը մեծածավալ շահարկումների և քննադատությունների մեծ առիթ դարձավ, խախտվեցին անգամ գործընկերային հարաբերությունները, երբ լրատվամիջոցները սկսեցին քննադատել իրենց գործընկերոջը:
Սա անցանք, բայց կազմակերպված արշավն այնքան էլ Արուսիկի կամ Հ1-ի դեմ չէր։
Խնդիրն ավելի լուրջ էր և խորքային։
Այսօր տարածվեց տեղեկատվություն, որ Աբովյան ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանն ազատվել է պաշտոնից և որ նրան փոխարինել է արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը:
Այս նշանակման տակ էլ հենց թաքնված է եղել շան գլուխը, և կազմակերպված արշավն ու բորբոքված կրքերն ուղղորդված են եղել մեկ կետից՝ հանուն այս նշանակման։
Ըստ օդում առկախված լուրերի՝ Գայանե Վարդանյանի՝ այս պաշտոնին նշանակվելու գործում իր նշանակալից դերն ունի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը, ով մինչ նշանակումը բավականին երկար ժամանակ զբաղվել է Վարդանյանի լոբբինգով։