Տրանսպորտի և կապի նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։