Նեյմարի «Ռեալ» տեղափոխությունն ավելի հավանական է դառնում․ այդ մասին խոսում են արդեն «Ռեալի» ֆուտբոլիստները
Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը կամաց-կամաց ստանում է տրամաբանական հանգուցալուծում։ Մի բան հստակ է դառնում` այն, որ բրազիլացին չի մնա «ՊՍԺ»-ում։
Նեյմարի մասին խոսում են և՛ կատալոնացիները, և մադրիդցիները։ Նեյմարի մասին սկսել են ավելի հաճախ խոսել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները։
Հստակ երևում է, որ հաճոյախոսությամբ երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ իրենց «գիրկն են կանչում» բրազիլացուն։ Իսկ բրազիլացին իր ժամանակն է անցկացնում Բրազիլիայում։ Նեյմարի՝ «ՊՍԺ»-ում չմնալու մասին խոսել է նաև փարիզյան թիմի մարզիչ Էմերին։ Էմերին հստակ չի ընդգծել, որ բրազիլացին գնալու է, սակայն այդ հարցին ի պատասխան հնչեցրել է Ֆլորենտինո Պերեսի անունը։
Չնայած նրան, որ տրանսֆերային պատուհանը դեռ չի բացվել, սակայն արդեն հիմա այս քննարկումներն ընթանում են ու ստացել են ինտրիգային ընթացք։ Ամռանը թեժ է լինելու։ Մի կողմից ֆուտբոլի աշխարհի առաջությունը, իսկ մյուս կողմից՝ Նեյմարը։