«Մադրիդի Ռեալն» ընդդեմ «Յուվենթուսի», «Լիվերպուլն» ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի»․Չեմպիոնների լիգայի զույգերը
Այսօր Շվեյցարիայում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արարողությունը։ Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում պարզ դարձավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի հաջորդ փուլի զույգերը։
Պարզից էլ պարզ էր, որ այս տարվա խաղարկությունը լիգայի պատմության մեջ ամենաուժեղներից էր, քանի որ մրցաշարին ընգրկված էին շատ ուժեղ թիմեր։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչ զույգեր կազմեցին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ դուրս եկած թիմերը։ Հավելենք նաև, որ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին և 4-ին։
1․«Սևիլիա»-«Բավարիա»
2․«Յուվենտուս»-«Ռեալ Մադրիդ»
3․«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի»:
4․«Բարսելոնա»-«Ռոմա»