Ուկրաինայում կանխվել է երկրի անկախությունից ի վեր ամենամասսայական ահաբեկչական ակտը
Ուկրայինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն մեղադրել է Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին՝ ռադայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ և պահանջել, որ նրան զրկեն պատգամավորի մանդատից:
Լուցենկոն, ելույթ ունենալով ռադայում ասել է, որ անհերքելի ապացույցներ կան այն մասին, որ Սավչենկոն անձամբ է պլանավորել ու կազմակերպել՝ ռադայում ահաբեկչություն իրականացնելու ծրագիրը: Նա հավելել է, որ պահանջելու է, որպեսզի Սավչենկոյին ձերբակալեն և պատասխանատվության ենթարկեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադան Սավչենկոյին դուրս է թողել Ազգային անվտանգության հարցերով կոմիտեի կազմից:
Ինքը՝ Սավչենկոն, հայտարարել է, որ վերջին շրջանում Ուկրաինայում միայն ծույլ մարդը չի մտածում Ազգային Ժողավի շենքը կամ նախագահական նստավայրը պայթեցնելու մասին: Մարտի 9-ին ուկրաինական կառավարությունը հայտարարել էր, որ կանխվել է երկրի անկախությունից ի վեր ամենամասսայական ահաբեկչական ակտը, որին զոհ կարող էին դառնալ հազարավոր անմեղ ուկրաինացիներ, ինչպես նաև շատ քաղաքական գործիչներ: