1 օրից Իրանից ներմուծվող ազնվացեղ 4 եղջերուները Հայաստանում կլինեն
Մարտի 17-ին սահմանին կդիմավորեն Իրանից բերվող ազնվացեղ եղջերուներին:
Այդ մասին NEWSPRESS.am-ին հայտնեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։
«Արդեն վաղը խումբը պատրաստ է մեկնելու և սահմանին դիմավորելու եղջերուներին: Այս անգամ ներկրում ենք 4 եղջերու, մրցույթ է հայտարարվել ևս 6 եղջերու ձեռքբերելու համար»,-ասաց Մանվելյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի սահմանից դեպի Դիլիջան տեղափոխող ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 4 եղջերու կբերվի Հայաստան:
Հիշեցնենք, որ եղջերուների ներկրման նախաձեռնությունը պատկանում է WWF հայաստանյան մասնաճյուղին, որը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին, իրականացնում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր:
«Դիլիջան» ազգային պարկում տարածքն արդեն պատրաստ է՝ եղջերուներին պահպանելու համար։