«Ժողովուրդ». Անցել են գործի. բուժհաստատություններին ուղղորդում են դեպի մեկ ինտերնետ փաթեթ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:
Բայց մինչ վարչապետի հանձնարարականը, թերթի տեղեկություններով` պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի: Մասնավորապես նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին:
Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաև դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեև թերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաև կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որևէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում