Մեր խանութ, ձեր խանութ չկա, օրենքը բոլորի համար նույնն է. սպառողը պետք է տեղեկացված լինի և պաշտպանված (տեսանյութ)
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։
Օրվա առիթով «Անդրադարձ» մամուլի ակումբը հրավիրել էր ասուլիս: Բանախոսներ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը անդրադարձան Հայաստանում սպառողների հիմնական՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսելի լինելու իրավունքներին:
Նրանց գնահատմամբ՝ սպառողն ամենամեծ բանակն է աշխարում, որի իրավունքները մեր երկրում ոտնահարված են։
«Չկա պետական կառույց, որը կպաշտպանի սպառողի իրավունքները... Մեր խանութ, ձեր խանութ չկա, օրենքը բոլորի համար նույնն է. սպառողը պետք է տեղեկացված լինի և պաշտպանված»,- նկատեցին բանախոսները:
Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։