Տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը 4,5 կգ, անբովանդակ թուղթ է․ Արմեն Պողոսյանը ծաղրում է ու թանկացում կանխատեսում
Տրանսպորտի զարգացման ծրագիրը 4,5 կիլոգրամ թուղթ է, ընդամենը։ Այդ մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ NEWSPRESS.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի բարեփոխումներին վերաբերող ծրագրի մասին, ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ծաղրեց այդ ծրագիրը՝ նշելով, որ Գուտենբերգի՝ տպագրության գյուտից հետո մարդկությունն ավելի անբովանդակ ու անհեթեթ թղթեր չի տեսել, քան դրանք են։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ ըստ այդ բարեփոխումների՝ ամեն ինչ տանում է նրան, որ տրանսպորտը կթանկանա 2-3 անգամ։
Ասուլիսին ներկա «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ավելի լավատես էր․ նա կարծում է, որ թանկացումը կլինի մոտ 20 դրամով։
Արմեն Պողոսյանի արձագանքը կիսահեգնական էր՝ «Այսօր ապրիլի մե՞կն է»։