«Ժամանակ». «Մուտիլովկա». Հովիկ Աբրահամյանի ակնարկը Սերժ Սարգսյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածքում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ապագա կառավարությունում կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ առանց հստակեցնելու, թե այդ դեպքում՝ ով է վարչապետը:
Մինչդեռ ակնարկն առավել քան թափանցիկ է. Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ջատագովները Սերժ Սարգսյանին առաջարկում են այն նույն պաշտոնը, որը նա ուներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եթե նա համաձայնի նման կոմպրոմիսային լուծման:
Դե իսկ Հովիկ Աբրահամյանն էլ այդ դեպքում՝ կգնա իր նախկին պաշտոնին՝ զբաղեցնելով փոխվարչապետի, իսկ գուցե նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում