Ֆուտբոլային աշխարհը շարունակում է ծաղրել «Մանչեսթեր Յունայթեդին»․ այդ խմբին միացավ նաև «Չելսիի» ֆուտբոլիստ Բակայոկոն
Երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ իսպանական «Սևիլիան» 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հիշեցնենք, որ հանդիպումն անցավ Անգլիայում։ Այդ հանդիպումից անցել են ժամեր, սակայն ամբողջ ֆուտբոլային աշխարհը շարունակում է խոսել այդ հանդիպման մասին։
Քննադատությունների թիրախում Ժոզե Մոուրինյոն է։ Մասնագետները նշում են, որ եթե ավտոբուսային մարտավարությունը հաջողություններ բերեց Անգլիայում ու նախորդ մրցաշրջանի թույլ Եվրոպալիգայում, ապա Չեմպիոնների լիգայում այդ մարտավարությունը այսպիսի իրավիճակներ կստեղծի։
Թիմի խաղը ու պարտությունը ծաղրել են սոցիալական կայքերի օգտատերերը, թիմի երկրպագուներն ու «Մանչեսթերի» մրցակից թիմերի ֆուտբոլիստները։ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Տյեմուե Բակայոկոն նույնպես ծաղրել է Ժոզեի թիմին։ «Չելսիի» ֆուտբոլիստն իր Ինթագրամի էջում հրապարակել է այդ հանդիպումից լուսանկար ու գրել, որ «Մանչեսթերը» մեծ թիմ չէ։
Հավելենք նաև, որ այդ հանդիպմանն ամենամեծ քննադատական կարծիքները եղան թիմի թվիթթերյան էջում, որտեղ երկրպագուները հայհոյում էին Ժոզե Մոուրինյոին։