Հայաստանում հունվարին սիգարետի արտադրությունն աճել է
2018 թվականի հունվարին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 60.4%-ով: Եթե 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել 1 մլն 527.2 հազար հատ սիգարետ, ապա 2018-ի հունվարին՝ 2 մլն 449.5 հազար հատ:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:
Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: