Երթ-հանրահավաք՝ «Հաց բերողի» մահվան 1-ին տարելիցին
«Հանուն Հայաստան պետության» ճակատը մարտի 16-ին հավաք-երթ է անցկացնելու՝ նվիրված Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին։ Այդ մասին Ճակատի անդամները տեղեկացնում են ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ,
2017 թ մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության զոհը դարձավ ազգի նվիրայլներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրը, ով իր բացառիկ սկզբունքայնույթամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին։
Մարտի 16-ին հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների ՝Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք։
Հավաքվելու ենք ու կրկնենք Արթուրի այդքան պարզ, բայց խորք ունեցող հարցադրումը՝
«Ո՞վ, եթե ոչ ես»»,-գրված է հաղորդագրության մեջ։