Մահացել է մոդելավորող Յուբեր դը Ժիվանշին
91 տարեկան հասակում Ֆրանսիայում մահացել է Givenchу նորաձևության տան հիմնադիր, ֆրանսիացի մոդելավորող Յուբեր դը Ժիվանշին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Ժիվանշիի մահվան մասին հայտնել է նրա ընկերը՝ Ֆիլիպ Բենը, որի հետ նա ապրում էր Փարիզից ոչ հեռու գտնվող ամրոցում։ Նրա խոսքով՝ դիզայները մահացել է քնած ժամանակ։
Յուբեր դը Ժիվանշին ծնվել է 1927թ.։ 1952-ին՝ 25 տարեկան հասակում, նա բացել է իր սեփական Givenchy նորաձևության տունը՝ դառնալով բարձր նորաձևության ամենաերիտասարդ ստեղծագործողը։
Նրա մշտական հաճախորդներից են եղել ԱՄՆ առաջին տիկին Ժաքլին Քենեդին և դերասանուհի Օդրի Հեփբյորնը: Վերջինիս համար նա ստեղծել է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի Հեփբյորնի հայտնի սև զգեստը։ 1995-ին նա հայտարարել էր, որ հեռանում է գործերից։