Բենզեման կարող է Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության գործարքի մաս դառնալ. որքա՞ն գումար է պահանջում «Ռեալը»
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է A Bola-ն, հղում անելով Sport.es-ին, արքայական ակումբը նշել է ֆրանսիացի հարձակվողի գինը՝ € 50 մլն: Մադրիդյան թիմի ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ավարտին պատրաստ է վերանայելու Բենզեմային վաճառքի հանելու առաջարկը: Ընդ որում, ֆրանսիացին կարող է դառնալ «Պարի Սեն-Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության գործարքի մի մաս:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողն իսպանական Պրիմերայում անցկացրել է 22 խաղ և 4 գոլի հեղինակ դարձել: