Անհարմարություններ՝ քարտապանների համար․ «Արդշինբանկ»-ի բանկոմատները չեն սպասարկում
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի որոշ բանկոմատներ արդեն քանի օր է՝ չեն աշխատում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ընկերությունից նշեցին, որ տեխնիկական խնդիրներ կան։
Թե կոնկրետ քանի բանկոմատ է աշխատում այս պահին Երևանում, նա չմանրամասնեց, նշեց, որ տվյալներ չունի, սակայն վստահեցրեց, որ սպասարկող բանկոմատներ կան։
«Չգիտեմ՝ ինչ է եղել, բայց մի քանի բանկոմատ չի սպասարկում։ Մեր մասնագետները հիմա աշխատում են, որ վերացնեն անսարքությունը»,- ասաց բանկի աշխատակիցը՝ օրինակ բերելով Կոմիտաս պողոտայում աշխատող մեկ բանկոմատ։
Թե քանի քարտապան այս օրերին վնաս կկրի ընկերության պատճառած անհարմարությունից, կարելի է պատկերացնել՝ հաշվի առնելով հաճախորդների թիվը։ Ինչպես նաև կարելի է նախապես ասել, որ ընկերությունն իր պատճառած վնասների համար նեղություն չի կրի, այսինքն՝ քարտապանների կրած անհարմարությունները չի փոխհատուցի։