«Հայկական ժամանակ». Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ): Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերևս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:
«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանն ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու և խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ Բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում