Նեպալում վթարվել է մարդատար ինքնաթիռ․ կա 50 զոհ
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանում վայրէջքի ժամանակ մարդատար ինքնաթիռ է վթարվել: Որոշ չճշտված տվյալներով զոհերի թիվը 40-50 է:Մոտավորապես 20 հոգի էլ տարբեր վնասվածքներ է ստացել: Օդանավում վթարի պահին եղել է 71 մարդ, այդ թվում և անձնակազմի անդամները:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ այլևս որևէ մեկին կենդանի գտնելու հնարավորություն չկա։ Զոհերի թվի վերաբերյալ կան հակասություններ.Կատմանդուի օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով զոհերի թիվը ութն է: Այնինչ տեղի որոշ լրատվամիջոցներ հայտնում են հիսուն զոհի մասին: Ինքնաթիռը պատկանում էր բանգլադեշական US-Bangla ավիաընկերությանը:
Վայրէջքի պահին այն դուրս է եկել թռիչքուղուց, բախվել մոտակայքում գտնվող ֆուտբոլի դաշտին, այնուհետև պայթել: Այս պահին միայն ճշգրիտ է այն փաստը, որ էվակուացվել է 17 ուղևոր: Ինքնաթիռը ժամանել էր Բանգլադեշի մայրաքաղաք Դակայից: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, նախնական տվյալներով ինքնաթիռը Bombardier Dash 8 Q400 էր,սակայն այս տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: