Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ ոչ ադեկվատ ուղևորի պատճառով
Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Աղբյուրի փոխանցմամբ որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը` ոչ ադեկվատ ուղևորի պատճառով:
Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: