Ֆուտբոլի պատմության լավագույն գոլերը (տեսանյութ)
Երբեմն ֆուտբոլի ամբողջ գեղեցկությունն զգալու ու տեսնելու համար կարիք է լինում թերթել ֆուտբոլի պատմության էջերը, տեսնել տեսանյութեր ու ֆուտբոլիստների գոլերը։
Շատ հաճախ կարելի է լսել այն մասին, որ ժամանակակից ֆուտբոլը կորցրել է իր գեղեցկությունը։ Սա ամենավիճելի հարցերից է, քանի որ այս արտահայտությունն ունի իր երկու կողմերը։
Ամենավիճելի հարցերից է նաև, թե որն է ֆուտբոլի պատմության լավագույն գոլը։ Այս հարցի շուրջ քննարկումները, սովորաբար, ավարտվում են անհամաձայնություններով ու ֆուտբոլի պատմության լավագույն գոլերի վերհուշով։
Կա չգրված այսպիսի մի օրենք, որ լավագույն գոլերը, սովորաբար, խփվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ժամանակ։ Սա նույնպես աշխարհի լավագույն սպորտաձևի ամենավիճելի հարցերից մեկն է։
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ ֆուտբոլի պատմության լավագույն գոլերն են։