ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վազող տողեր

Մխիթարյանը վերածնվեց, իսկ Սանչեսը շարունակում է մնալ կոմայի մեջ․ Սուպերփոխանակումը՝ կշեռքի նժարների վրա

Սովորաբար, նոր ակումբ տեղափոխված ֆուտբոլիստների համար պետք է մի որոշ ժամանակ, որ նրանք համակերպվեն, կարողանան հասկանալ ու ըմբռնել թիմի փիլիսոփայությունն ու միաձուլվել թիմի ֆուտբոլիստների հետ։ Դեռ վաղ է խոսել, թե ով շահեց Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակումից, սակայն փաստերի դիմաց լռելն անհնար է։ Մինչ փոխանակումը, ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ այս փոխանակումից կշահեն 2 կողմերն էլ։ Շատերը նախապատվությունը տալիս էին Սանչեսին ու նշում, որ նա իր կարիերայի գագաթնակետին կհասնի «Մանչեսթերում»։ Շտապել պետք չէ, սակայն հիմա պետք է նշել, որ այս գործարքից շահեցին «Արսենալը», Մխիթարյանն ու Արսեն Վենգերը։

Երեկ Մխիթարյանը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց։ Նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Արդեն մի քանի հանդիպում է, ինչ Օբամեյանգ, Մխիթարյան ու Օզիլ եռյակը փայլում է։ «Միլանի» հետ հանդիպումից հետո լոնդոնյան թիմը վերգտել է իր խաղը։ Ֆուտբոլիստները խաղադաշտում գործում են վստահ ու վճռական։

Մխիթարյանն էլ իր հերթին կամաց-կամաց բացում է իր գոլերի թիվն «Արսենալի» կազմում։ Յուրաքանչյուր խաղից հետո վերլուծաբաններն ու Վենգերը նշում են, որ Հենրիխն օր օրի ավելի է լավանում։ Այդ ամենի հետ մեկտեղ վերականգնվում է մի որոշ ժամանակ ընդհատված Մխիթարյան-Օբամեյանգ դուետը։ Արդեն հիմա պետք է ասել, որ Հենրիխը կամաց-կամաց դառնում է «Արսենալի» գլխավոր ֆիգուրներից։

Իսկ կշեռքի հակառակ նժարին ծանրակշիռ թվացող Սանչեսն է, ով միայն քննադատվում է։ Շատերն այդ քննադատությունները կապում են Ժոզե Մոուրինյոյի հետ ու նշում, որ պորտուգալացին չի կարողանում լավ օգտագործել չիլիացուն։ Բայց մյուս կողմից պետք է նշել, որ Սանչեսի մոտ խաղային անկում է։ Նա հանդիպման ընթացքում չի կարողանում իրականացնել անցումներ, անգամ ճշգրիտ փոխանցումներ ևս չի կարողանում օգտագործել։ Սանչեսը սկսել է գնդակը կորցնել ավելի շատ։

Մոուրինյոն դեռ չի «բզկտում» Սանչեսին, սակայն հստակ երևում է, որ այսպես շարունակվելու դեպքում նա կկորցնի իր տեղը մեկնարկային կազմում։ Իսկ փոխարենը թիմում նոր մարդիկ են սկսում տոն տալ։ Պոգբայի ապագան նույնպես հարցականի տակ է։ Անգլիական սպորտային պարբերականները նշում են, որ թիմը պատրաստվում է տրանսֆերի հանել Մարսիալին։ Մյուս կողմից դանդաղ մոտենում է ամառային տրանսֆերային պատուհանը, որի ընթացքում «Մանչեսթերը» կփորձի ձեռք բերել թոփ հարձակվողի։ Իսկ «Արսենալում» տեղի կունենան մարզչական փոփոխություններ ու պաշտպանական գիծն ավելի կուժեղանա։

Իսկ փաստերը հստակ ցույց են տալիս, որ Սանչեսն իր նոր ակումբի հետ հաղթում է, սակայն անձնական ցուցանիշով չի տպավորում։ Իսկ Հենրիխի մասին խոսում է Վենգերը, խոսում են լուրջ վերլուծաբաններն ու հեղինակավոր սպորտային պարբերականները, թիմակիցներն ու երկրպագուները։ Արդեն հիմա վստահաբար կարելի է նշել, որ այս պահի դրությամբ այս սուպերփոխանակումից շահեցին Մխիթարյանն ու «Արսենալը»։

NEWSPRESS.am Sport