Իրանում հայտնաբերվել են մասնավոր օդանավի վթարի բոլոր զոհերի մարմինները
Իրանի օդային տարածքում նախօրեին թուրքական մասնավոր օդանավ էր կործանվել․ հայտնաբերվել է 11 զոհի մարմին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Օդանավի կործանման տեղում հայտնաբերվել է նաև սև արկղը։ Նշենք, որ թուրքական մասնավոր օդանավը, որը թռչում է Շարժայից Ստամբուլ՝ Իրանի օդային տարածքով, ընկել է Իրանի լեռնային տարածքում կիրակի օրը։
Օդանավն ընկել է իրանական Չահեչմեհել և Բահտիարիա նահանգներում: Կարծիք կա, որ օդանավը կարող էր ընկնել շարժիչի խափանման հետևանքով։
Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ և 8 ուղևոր։ Օդանավը պատկանել է թուրք գործարար Հուսեին Բաշարանին, օդանավում եղել են նրա աղջիկն ու ընկերուհիները։ 28-ամյա աղջիկը, հավանաբար, Դուբայ է այցելել՝ աղջկական խնջույքի։ Ինստագրամի իր էջում նա Դուբայում երգչուհի Ռիտա Օրայի համերգից նկարներ էր տեղադրել․ այժմ նրա Ինստագրամի էջն անհասանելի է։