Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակ
Վազող տողեր

Հայկական գյուղմթերքի արկածները` ռուս-վրացական սահմանին. լոլիկ ու սմբուկ է ոչնչացվել

ՌԴ պետական սահմանի «Վերին Լարս» անցակետում Հայաստանից արտահանված ավելի քան 6 տոննա բանջարեղեն է ոչնչացվել. լոլիկ, սմբուկ և պղպեղ: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական կայքը:

Պարզվում է, որ բեռն ուղեկցող փաստաթղթեր չի ունեցել, որը պարտադիր է գյուղմթերք արտահանելիս:

Նշենք, որ այս սեզոնին շատ քիչ ջերմոց մշակողներ ունեն այդքան բերք արտահանելու համար, իսկ այն, որ առանց փաստաթղթերի գյուղմթերքով բեռնված մեքենան հասել է մինչև ՌԴ սահման, չի խոսում սահմանային անցակետում գործող բուսասանիտարական ստուգման մասին:

Հավելենք, որ օրերս Օհանավան գյուղի բնակիչներն ի նշան բողոքի փակել էին ճանապարհը, քանի որ նույն «Վերին Լարս» անցակետում հայկական խնձորը չէին թողնում մտնել ՌԴ, քանի որ կասկածում էին, որ բեռնվածը թուրքական պտուղ է, հայկական կողմը վերաարտահանում է:

Ինչ վերաբերում է վերաարտահանմանը, ապա որոշ «ճարպիկներ» գործի համարը հանել են, քանի որ ՌԴ-ն արգելել էր թուրքական գյուղմթերքի արտահանումը ՌԴ, գյուղմթերքը, մասնավորապես՝ լոլիկը, ներկրվում էր Թուրքիայից Հայաստան և վերաարտահանվում և այժմ էլ փոքր թյուրիմացության ժամանակ ռուսներն արդեն կասկածում են, թե այս դեպքում խնձորը հայկական չէ:

Իսկ այժմ էլ հայկական գյուղմթերքը: Այստեղ խնդիրն այն է, որ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ գյուղմթերքը հասել է ՌԴ, անցել հայկական անցակետը, որտեղից օձն իր պորտով, ղուշն իր թևով առանց փաստաթղթի չի անցնում:

Կարելի է մի քանի վարկած դիտարկել. կարողացել են ՀՀ սահմանն անցնել՝ հույս ունենալով, որ ՌԴ սահմանն էլ կանցնեն, փաստաթղթեր պարզապես չեն տվել, կամ էլ ոմանց հերթական անգամ խանգարում է գյուղմթերքի արտահանումը:

Ի դեպ, արտահանման մրցակցություն ևս կա, քանի որ գյուղմթերքի արտահանումից մեծ եկամուտներ են ստանում: Մասնավորապես, դժգոհություներ կան «Սպայկա» ընկերությունից, որը չարաշահելով ոլորտում իր մենաշնորհն ու ռեսուրսները` փորձում է թե՛ միրգ ու բանջարեղեն ձեռք բերելիս գին թելադրել, թե՛ արտահանելիս ռուսական շուկաներում տարածքից զրկել:

Մինչև կպարզվի, թե ի վերջո ո՞վ է մեղավոր, որ հայկական խնձորն արկածներով հասավ ՌԴ, հայկական միրգը ոչնչացվեց ճանապարհին, պարզ է այն, որ ոլորտի պատասխանատուն` ՍԱՊԾ-ն, դեռ շատ աշխատանք ունի ոլորտում անելու: Իհարկե այդ աշխատանքներն ավելի արագ կարվեին, եթե այս կառույցում պաշտոնյաներն ու աշխատակիցները լինեին կոմպետենտ և մասնագետ:

NEWSPRESS.am